Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



02 դեկտեմբերի 2019 թ.

ՀՈՂԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» 143-րդ հոդվածի 12-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48 և 51-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Ձորաղբյուր գյուղի ավագանու 2012 թվականի հուլիսի 2-ի թիվ 19-Ն որոշումը, որոշում եմ.

1.Քաղաքացիներ Կարեն Գուրգենի Դավթյանին և Հայկ Հովհաննեսի Մխիթարյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0384-0053 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության վարելահողը` 1000,0 քառ.մ մակերեսով,  փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի կառուցապատման համար (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 17102019-07-0115, տրված 2019 թվականի հոկտեմբերի 17-ին):

2.Քաղաքացիներ Կարեն Գուրգենի Դավթյանին և Հայկ Հովհաննեսի Մխիթարյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0384-0053 կադաստրային համարի 1000,0 քառ.մ մակերեսով տնամերձ հողամասին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 1-ին թաղամաս, թիվ 33:

3.Առաջարկել Կարեն Գուրգենի Դավթյանին և Հայկ Հովհաննեսի Մխիթարյանին, եռամսյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221171 հաշվին վճարելու հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը` 4 468 500 (չորս միլիոն չորս հարյուր վաթսունութ հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ:

4.Աշխատակազմի գլխավոր մասնագետ Լևոն Մխիթարյանին`

1) իրականացնել հսկողություն սույն որոշման երրորդ կետի նկատմամբ,

2)սույն որոշման առաջին կետում նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:

5.Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել քաղաքաշինության կոմիտե և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող պետական մարմին:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Կարեն Գուրգենի Դավթյանին և Հայկ Հովհաննեսի Մխիթարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Լևոն Մխիթարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner