Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



24 հունվարի 2020 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի   29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներով, 

1. Քաղաքացիներ Հայկ Հովհաննեսի Մխիթարյանի և Կարեն Գուրգենի Դավթյանի ընդհանուր բաժնային սեփականությունը հանդիսացող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 1-ին թաղամասի թիվ 33 հասցեի հողակտորը՝ 1000,0 քառ.մետր մակերեսով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 17122019-07-0114, տրված 2019 թվականի դեկտեմբերի 17-ին), փոխադրել բնակավայրի բնակելի կառուցապատման հողերից բնակավայրի հասարակական կառուցապատման հողերի կատեգորիա՝ օրենսդրությամբ սահմանված կարգով հասարակական կառուցապատում իրականացնելու համար:
2. Քաղաքացիներ Հայկ Հովհաննեսի Մխիթարյանին և Կարեն Գուրգենի Դավթյանին տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 1-ին թաղամասի թիվ 33 հասցեի հողակտորում հասարակական նշանակության շինության կառուցման նախագծային փաստաթղթերի մշակման համար:

3.  Սույն որոշման երկրորդ կետն ուժի մեջ է մտնում որոշման առաջին կետում նշված հողի գործառնական նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո:
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԵ ՍԻՐԱԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner