Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



14 օգոստոսի 2019 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Ռազմիկ Դիկրանի Բաբայանի դիմումը՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Այգեգործական 3-րդ թաղամասի թիվ 1,5/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի բնակելի կառուցապատման 164,3 քառ.մետր մակերեսով հողակտորը և հողակտորում իր կողմից ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված 27,9 քառ.մետր մակերեսով գույքը՝ օժանդակ շինությունը և պարիսպը, իրեն օտարելու մասին (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 19072019-07-0033, տրված 2019 թվականի հուլիսի 19-ին, անհատ ձեռնարկատեր Արմեն Գրիգորյանի կողմից 2019 թվականի մայիսի 06-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35 և 35.1-րդ կետերով, որոշում եմ.

1.Համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Այգեգործական 3-րդ թաղամասի թիվ 1,5/1 հասցեում գտնվող բնակավայրի բնակելի կառուցապատման 164,3 քառ.մետր մակերեսով հողակտորը և հողակտորում ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված 21,3 քառ.մետր մակերեսով օժանդակ շինությունը և 6,6 քառ.մետր պարիսպը օտարել կառույցն իրականացրած Ռազմիկ Դիկրանի Բաբայանին:

2.Պարտավորեցնել Ռազմիկ Դիկրանի Բաբայանին՝ մուծելու հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 743 294 (յոթ հարյուր քառասուներեք հազար երկու հարյուր իննսունչորս), շինության վաճառքի արժեքը՝  145 080 (մեկ հարյուր քառասունհինգ հազար ութսուն) Հայաստանի Հանրապետության դրամ:

3.Հանձնարարել համայնքի ղեկավարի տեղակալ Նորայր Սանթրոսյանին՝ ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 2-րդ կետում նշված գումարների վճարումից հետո 10-օրյա ժամկետում գնորդի հետ կնքելու անշարժ գույքի օտարման պայմանագիր:

4.Ընդունել ի գիտություն, որ գույքի օտարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման` անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:

5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Ռազմիկ Դիկրանի Բաբայանին որոշման ընթացքի մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նորայր Սանթրոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner