Խորհրդակցությունն ուղղված էր համայնքապետարանի ընթացիկ գործունեությանը, կորոնավիրուսով պայմանավորված աշխատանքները հնարավորինս հեռավար կազմակերպելուն և համայնքում իրականացվելիք աշխատանքներին, ինչպես նաև աշխատակիցների հաստիքների փոփոխություններին: Քննարկվեցին՝
1. Ընդհանուր բնույթի հարցեր, մասնավորապե. -Աշխատանքները հնարավորության սահմաններում տանից հեռավար եղանակով կատարելու վերաբերայալ: -Դիմումների մուտքագրման առցանց եղանակին առնչվող հարցեր: -Համայնքապետարանում մարդկային կուտակումների բացառում: -Աշխատանքներ իրականացնել, որպեսզի համայնքապետարան այցելելուց առաջ քաղաքացիները կրեն դիմակներ և ձեռնոցներ (իրազեկում): -Համայնքապետարանում հաստիքների փոփոխություններ կատարելուն և թափուր աշխատատեղերը համալրելուն անհրաժեշտ աշխատանքների կատարմանը վերաբերող հարցեր:
2․ Քաղաքաշինության բնագավառին առնչվող հարցեր․ - Համայնքում իրականացվող ջրագծերի անցկացման շինարարության նկատմամբ ամենօրյա հսկողություն իրականացնելու և խրամուղիների ասֆալտապատման աշխատանքների: - Ամենօրյա շրջայցեր իրականացնելու շնորհիվ հսկողություն սահմանել, որպեսզի համայնքի տարածքում բացառվեն ինքնակամ իրականացվող շինարարական աշխատանքները, իսկ այդպիսիք հայտնաբերելու պարագայում անմիջապես վարչական վարույթներ հարուցել: |