Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 նոյեմբերի 2019 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Թափուլ Արտավազդի Մնացականյանի (ծնված 1966 թվականի օգոստոսի 01-ին) դիմումը՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 18-րդ փողոցի թիվ 39 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի բնակելի կառուցապատման 999,6 քառ.մետր մակերեսով հողակտորը և հողակտորում իր կողմից ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված բնակելի տունը՝ 86,34 քառ.մետր (արտաքին մակերեսը՝ 102,3 քառ.մետր), խանութը՝ 31,46 քառ.մետր (արտաքին մակերեսը՝ 34,98 քառ.մետր) և թիվ 3, 4, 5 պարիսպները՝ 14,49 քառ.մետր ընդհանուր մակերեսներով իրեն օտարելու մասին (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 13112019-07-0040, տրված 2019 թվականի նոյեմբերի 13-ին և անհատ ձեռնարկատեր Վալերի Գալստյանի կողմից 2019 թվականի հոկտեմբերի 02-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2 և 35-րդ կետերով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2012 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 31-Ա որոշումը, որոշում եմ.

1.Համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 18-րդ փողոցի թիվ 39 հասցեում գտնվող բնակավայրի բնակելի կառուցապատման 999,6 քառ.մետր մակերեսով հողակտորը և հողակտորում ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված բնակելի տունը՝ 86,34 քառ.մետր (արտաքին մակերեսը՝ 102,3 քառ.մետր), խանութը՝ 31,46 քառ.մետր (արտաքին մակերեսը՝ 34,98 քառ.մետր) և թիվ 3, 4, 5 պարիսպները՝ 14,49 քառ.մետր ընդհանուր մակերեսներով ուղղակի վաճառքի կարգով օտարել կառույցն իրականացրած Թափուլ Արտավազդի Մնացականյանին:

2.Պարտավորեցնել Թափուլ Արտավազդի Մնացականյանին՝ մուծելու հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 4 522 191 (չորս միլիոն հինգ հարյուր քսաներկու հազար մեկ հարյուր իննսունմեկ), շինությունների՝ բնակելի տան, խանութի և պարսպի վաճառքի արժեքը՝ 1 691 820 (մեկ միլիոն վեց հարյուր իննսունմեկ հազար ութ հարյուր քսան) Հայաստանի Հանրապետության դրամ:

3.Հանձնարարել համայնքի ղեկավարի տեղակալ Նորայր Սանթրոսյանին՝ ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 2-րդ կետում նշված գումարների վճարումից հետո 10-օրյա ժամկետում գնորդի հետ կնքելու անշարժ գույքի օտարման պայմանագիր:

4.Ընդունել ի գիտություն, որ գույքի օտարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման` անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:

5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Լևոն Մխիթարյանի վրա:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Թափուլ Արտավազդի Մնացականյանի որոշման ընթացքի մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նորայր Սանթրոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner