Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



23 հունվարի 2020 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ռոբերտ Վոլոդյաի Ստեփանյանի (ծնված՝ 1961 թվականի սեպտեմբերի 11-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր այգեգործական զանգվածի 20-րդ թաղամասի թիվ 13 հասցեի այգեգործական հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 17122012-07-0483 վկայական, տրված 2012 թվականի դեկտեմբերի 17-ին, «ՍՎ ՉԱՓԱԳՐՈՒՄ» ՍՊԸ-ի կողմից 2020 թվականի հունվարի 15-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ՍՎ ՉԱՓԱԳՐՈՒՄ» ՍՊԸ-ի կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Ռոբերտ Վոլոդյաի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր այգեգործական զանգվածի 20-րդ թաղամասի թիվ 13 հասցեի հողակտորում 2013-2014 թվականներին ինքնակամ կառուցվել է բնակելի տուն նկուղ՝ 97,7 քառ.մետր, 1-ին հարկ՝ 111,2 քառ.մետր, 2-րդ հարկ՝ 126,6 քառ.մետր, ձեղնահարկ՝ 128,4 քառ.մետր, տնտեսական շինություն՝ 57,9 քառ․մետր, ծածկարան՝ 5,17 քառ.մետր և պարիսպ՝ 5,92 քառ.մետր արտաքին մակերեսներով:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Ռոբերտ Վոլոդյաի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր այգեգործական զանգվածի 20-րդ թաղամասի թիվ 13 հասցեի հողակտորում ինքնակամ կառուցված շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Ռոբերտ Վոլոդյաի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր այգեգործական զանգվածի 20-րդ թաղամասի թիվ 13 հասցեի հողակտորում ինքնակամ կառուցված բնակելի տուն նկուղը՝ 97,7 քառ.մետր, 1-ին հարկը՝ 111,2 քառ.մետր, 2-րդ հարկը՝ 126,6 քառ.մետր, ձեղնահարկը՝ 128,4 քառ.մետր, տնտեսական շինությունը՝ 57,9 քառ․մետր, ծածկարանը՝ 5,17 քառ.մետր և պարիսպը՝ 5,92 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:

2.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221213 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 1 313 765 (մեկ միլիոն երեք հարյուր տասներեք հազար յոթ հարյուր վաթսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանին վրա:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Ռոբերտ Վոլոդյաի Ստեփանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԵ ՍԻՐԱԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner