Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



16 ապրիլի 2021 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԻՍԱՆԿՈՒՂԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Արամ Զարեյի Զարեյանի (ծնված՝ 1955 թվականի հուլիսի 6-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր-3 այգետարածքի 23-րդ տեղամասի թիվ 8 հասցեի այգեգործական հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ «Հայաստանի Ազգային Արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից 2021 թվականի մարտի 17-ին տրված թիվ Հ-2631 արխիվային տեղեկանքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, վավերացված 2021 թվականի ապրիլի 5-ին, անհատ ձեռնարկատեր Էդվարդ Միլիտոսյանի կողմից 2021 թվականի փետրվարի 15-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Էդվարդ Միլիտոսյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Արամ Զարեյի Զարեյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր-3 այգետարածքի 23-րդ տեղամասի թիվ 8 հասցեի այգեգործական հողամասում 1985 թվականին ինքնակամ կառուցվել է կիսանկուղ՝ 41,2 քառ․մետր արտաքին մակերեսով (կառուցման տարեթվի վերաբերյալ համայնքապետարանում տվյալները բացակայում են, որի համար հիմք են հանդիսացել քաղաքացի Արամ Զարեյի Զարեյանի դիմումում նշված և անհատ ձեռնարկատեր Էդվարդ Միլիտոսյան կողմից չափագրված և հաստատված հողամասի հատակագծում նշված տարեթիվը):

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 22.1-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Արամ Զարեյի Զարեյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր-3 այգետարածքի 23-րդ տեղամասի թիվ 8 հասցեի այգեգործական հողամասում ինքնակամ կառուցված կիսանկուղի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, կիսանկուղը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ. 

1.Արամ Զարեյի Զարեյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր-3 այգետարածքի 23-րդ տեղամասի թիվ 8 հասցեի հողամասում ինքնակամ կառուցված կիսանկուղը՝ 41,2 քառ․մետր արտաքին մակերեսով, համարել օրինական:

2.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե  Սիրականյանի վրա:

3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արամ Զարեյի Զարեյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner