Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի բ) կետով և 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Անահիտ Մարգարյանի 2018 թվականի սեպտեմբերի 18-ի զեկուցագիրը Կարեն Գալոյանին սեփականության իրավունքով պատկանող MITSUBISHI PAJERO 2.8 L մակնիշի 33TP585 պետհամարանիշի փոխադրամիջոցի՝ «Գույքահարկի մասին» օրենքով նախատեսված՝ գույքահարկի պարտավորությունը՝ 81079 (ութսունմեկ հազար յոթանասունինը) դրամ, այդ թվում՝ 56127 (հիսունվեց հազար մեկ հարյուր քսանյոթ) դրամ ապառք, 24952 (քսանչորս հազար ինը հարյուր հիսուներկու) դրամ տույժ, չկատարելու մասին, որոշում եմ.
1. Կարեն Գալոյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2. Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2018 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 18։30-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Կարեն Գալոյանին:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Անահիտ Մարգարյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։