Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



09 հոկտեմբերի 2020 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Գևորգ Մուրադի Եղիազարյանի (ծնված 1973 թվականի մարտի 16-ին) դիմումը՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 12-րդ փողոցի թիվ 28/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի բնակելի կառուցապատման 149,4 քառ.մետր մակերեսով հողակտորը և հողակտորում իր կողմից ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված թիվ 1 բնակելի տունը՝ 36,27 քառ.մետր, թիվ 2 ավտոտնակը՝ 20,23 քառ.մետր, թիվ 3 աստիճանը՝ 6,76 քառ.մետր, թիվ 4 և թիվ 5 պարիսպները՝ ընդհանուր 4,0 քառ.մետր, արտաքին մակերեսներով իրեն օտարելու մասին (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 05102020-07-0126, տրված 2020 թվականի հոկտեմբերի 5-ին, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2020 թվականի հունիսի 6-ին տրված հողամասի հատակագիծ):

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի       N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35 և 35.1-րդ կետերով, որոշում եմ.

1

 

1.Համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 12-րդ փողոցի թիվ 28/1 հասցեում գտնվող բնակավայրի բնակելի կառուցապատման 149,4 քառ.մետր մակերեսով հողակտորը և հողակտորում ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված թիվ 1 բնակելի տունը՝ 36,27 քառ.մետր, թիվ 2 ավտոտնակը՝ 20,23 քառ.մետր, թիվ 3 աստիճանը՝ 6,76 քառ.մետր, թիվ 4 և թիվ 5 պարիսպները՝ ընդհանուր 4,0 քառ.մետր, արտաքին մակերեսներով, օտարել կառույցն իրականացրած Գևորգ Մուրադի Եղիազարյանին:

2.Պարտավորեցնել Գևորգ Մուրադի Եղիազարյանին՝ մուծելու հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 675 886 (վեց հարյուր յոթանասունհինգ հազար ութ հարյուր ութսունվեց), շինությունների վաճառքի արժեքը՝ 409 032 (չորս հարյուր ինը հազար երեսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ:

3.Հանձնարարել համայնքի ղեկավարի տեղակալ Նորայր Սանթրոսյանին՝ ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 2-րդ կետում նշված գումարների վճարումից հետո 10-օրյա ժամկետում գնորդի հետ կնքելու անշարժ գույքի օտարման պայմանագիր:

4.Ընդունել ի գիտություն, որ գույքի օտարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման` անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:

5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Գևորգ Մուրադի Եղիազարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նորայր Սանթրոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner