Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50 և 53-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 119-Ա որոշումը, որոշում եմ.
1.Վահագն Լևոնի Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0319-0048 կադաստրային ծածկագրով 0,10905 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հնդավոր այգին փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակությամբ:
2.Վահագն Լևոնի Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0319-0048 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0,10905 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողակտորին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, թիվ 58:
3.Կառուցապատման հետագա գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան, մասնավորաես ապահովելով՝ ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցաատում» շինարարական նորմերի պահանջները:
4.Կառուցվող շենքերի և շինությունների սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածների իրականացումը կատարվում են բացառապես կառուցապատողի միջոցների հաշվին:
5.Սույն որոշման երրորդ կետն ուժի մեջ է մտնում որոշման առաջին կետում նշված հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո:
6.Աշխատակազմի գլխավոր մասնագետ Հուսիկ Գրիգորյանին՝ սույն որոշման առաջին կետում նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
7.Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել քաղաքաշինության կոմիտե և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող պետական մարմին:
8.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Վահագն Լևոնի Մարգարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: