Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Սիրուշ Մկրտչի Գալստյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Սիրուշ Մկրտչի Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող մարզ Կոտայք համայնք Ջրվեժ գյուղ Ջրվեժ 31-րդ փողոց թիվ 16 հասցեի՝ 07-057-0936-0066 կադաստրային համարի 800,0 քառ.մետր մակերեսով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 01102025-07-0011), հողակտորը վերահասցեավորել և վերահասցեավորված անշարժ գույքին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 40-րդ փողոց, թիվ 65:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Սիրուշ Մկրտչի Գալստյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: