Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 567-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 սեպտեմբերի 2019 թվականի N 567-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Ռուբեն Հրայրի Հովհաննիսյանի (ծնված՝ 1959 թվականի մարտի 16–ին), Արամ Հրայրի Հովհաննիսյանի (ծնված՝ 1960 թվականի հոկտեմբերի 16–ին), Նիներ Արամի Հովհաննիսյանի (ծնված՝ 1932 թվականի հոկտեմբերի 10–ին) դիմումները, որով ցանկություն են հայտնել օրինականացնել բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ այգետարածքի թիվ 18 հասցեի այգեգործական հողամասում ինքնակամ կառուցված ավտոտնակը և ավել օգտագործվող 211,2 քառ.մետր մակերեսով հողամասը (հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր, վավերացված 2019 թվականի օգոստոսի 22-ին, «ԳԵՈԿԱԴ 55» ՍՊԸ-ի կողմից 2019 թվականի օգոստոսի 22-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԳԵՈԿԱԴ 55» ՍՊԸ-ի կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Ռուբեն, Արամ, Նիներ Հովհաննիսյանները սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ այգետարածքի թիվ 18 հասցեի՝ 500,0 քառ.մ մակերեսով հողակտորում 1988 թվականին ինքնակամ կառուցել են ավտոտնակ՝ 24,17 քառ.մ արտաքին մակերեսով և նրանց կողմից փաստացի օգտագործվող հողամասի մակերեսը կազմում է 711,2 քառ.մետր` փաստաթղթերում ամրագրված 500,0 քառ.մետր մակերեսի փոխարեն: 

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 22.1 կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Ռուբեն, Արամ, Նիներ Հովհաննիսյանների կողմից փաստացի ավել օգտագործվող հողամասը համայնքի հաստատված գլխավոր հատակագծով նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, նշված հողամասի օգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, հողամասը ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, ինչպես նաև Ռուբեն, Արամ, Նիներ Հովհաննիսյանների կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ այգետարածքի թիվ 18 հասցեի հողակտորում ինքնակամ կառուցված ավտոտնակի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ավտոտնակը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Ջրվեժ համայնքի Ջրվեժ այգետարածքի թիվ 18 հասցեի օրինական 500,0 քառ.մ հողամասին կից 100,0 քառ.մ հողամասի չափով ճանաչել Ռուբեն, Արամ, Նիներ Հովհաննիսյանների սեփականության իրավունքը: 

2.Սույն որոշման 1-ին կետով նշված 100,0 քառ.մ հողամասից ավել օգտագործվող 111,2 քառ.մ մակերեսով հողամասը համարել Ռուբեն, Արամ, Նիներ Հովհաննիսյանների սեփականությունը՝ հողամասի կադաստրային արժեքի 30%-ի չափով համայնքի բյուջե վճարում կատարելուց հետո, որը կազմում է 150 921 (մեկ հարյուր հիսուն հազար ինը հարյուր քսանմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ:

3.Ռուբեն, Արամ, Նիներ Հովհաննիսյաններին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ այգետարածքի թիվ 18 հասցեի հողակտորում ինքնակամ կառուցված ավտոտնակը՝ 24,17 քառ.մ արտաքին մակերեսով, համարել օրինական:

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Ռուբեն, Արամ, Նիներ Հովհաննիսյաններին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 61

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner