Այսօր: Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 88
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



09 հոկտեմբերի 2025 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 1087-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Բորիս Սերգեյի Աղաբեկյանի (ծնված՝ 1954 թվականի հունվարի 16-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0376-0006 կադաստրային համարի 0,1 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխադրելու բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի կառուցապատում իրականացնելու և օրինականացնելու նշված հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 13102023–07–0004 վկայական, տրված 2023 թվականի հոկտեմբերի 13-ին):

Կատարված ուսումնասիրությունից և պարզվել է, որ  Բորիս Սերգեյի Աղաբեկյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0376-0006 կադաստրային համարի 0,1 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողակտորում 2020 թվականին ինքնակամ կառուցվել է՝ թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 638,01 քառ.մետր, թիվ 2 ամառային խոհանոցը՝ ընդհանուր 152,1 քառ․մետր, թիվ 3 լողավազանը՝ 35,20 քառ․մետր, թիվ 4 հենապատը՝ ընդհանուր 10,32 քառ․մետր և թիվ 5 պարիսպը՝ ընդհանուր 9,52 քառ․մետր արտաքին մակերեսներով:

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 37-րդ հոդվածի 1-ին մասերով, Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի թիվ 100-Ն որոշումը և հաշվի առնելով այն, որ  սեփականության իրավունքով Բորիս Սերգեյի Աղաբեկյանին պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0376-0006 կադաստրային համարի հողակտորում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Բորիս Սերգեյի Աղաբեկյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0376-0006 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության վարելահողը` 0,1 հա մակերեսով, փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի կառուցապատում իրականացնելու համար:

2.Բորիս Սերգեյի Աղաբեկյանին  սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0376-0006 կադաստրային համարի 0,1 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Ազատության փողոց, թիվ 1/4:

3.Բորիս Սերգեյի Աղաբեկյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի թիվ 1/4 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 638,01 քառ.մետր, թիվ 2 ամառային խոհանոցը՝ ընդհանուր 152,1 քառ․մետր, թիվ 3 լողավազանը՝ 35,20 քառ․մետր, թիվ 4 հենապատը՝ ընդհանուր 10,32 քառ․մետր և թիվ 5 պարիսպը՝ ընդհանուր 9,52 քառ․մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:

 

4.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221171 հաշվին պետք է վճարի հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը` 4 402 800 (չորս միլիոն չորս հարյուր երկու հազար ութ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, N 900105221213  հաշվին` 1 500 958 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար ինը հարյուր հիսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ` օրինականացման վճարը.

2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

5.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում սահմանված վճարումները չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

6.Աշխատակազմի առաջին կարգի մասնագետ Գոռ Մելիքյանին`

1)իրականացնել հսկողություն սույն որոշման չորրորդ կետի նկատմամբ,

2)սույն որոշման առաջին կետում նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:

7.Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել քաղաքաշինության պետական կոմիտե և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող պետական մարմին:

8.Ուժը կորցրած ճանաչել Ջրվեժ համայնքի ղեկավարի 2025 թվականի օգոստոսի 1-ի «Հողի նպատակային նշանակությունը փոխելու, անշարժ գույքին հասցե տրամադրելու և ինքնակամ կառուցված շինություններն օրինականացնելու մասին» N 1087-Ա որոշումը:

9.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Բորիս Սերգեյի Աղաբեկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ՋՐՎԵԺ, ՄԵԼՔՈՆՅԱՆ Փ., Շ թիվ 76, 2227
060 535553, 010 684929
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner