Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Դավիթ Վահրամի Գրիգորյանի խնդրանքը, որոշում եմ.
1․Դավիթ Վահրամի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Նորապսակների թաղամաս 2-րդ փողոց թիվ 12 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորից բաժանված 500,0 քառ.մետր մակերեսով թիվ 1 բաժանվող հատվածին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Նորապսակների թաղամաս, 2-րդ փողոց, թիվ 12, թիվ 2 բաժանվող հատվածին՝ 499,7 քառ.մետր մակերեսով, տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Նորապսակների թաղամաս, 2-րդ փողոց, թիվ 12/1:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Դավիթ Վահրամի Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: