Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 4-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչները, Ջրվեժ համայնքի սոցիալական խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի եզրակացությունը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 4/8 հասցեի բնակիչ Կարինե Գուրգենի Ղափլանյանի ընտանիքի վերաբերյալ, այն է՝ Կարինե Գուրգենի Ղափլանյանը բնակվում է վագոն-տնակում ընտանիքի մեկ անձով, ունի առողջական խնդիրներ, կենսաթոշակառու է, չի աշխատում, հնարավորություն չունի կոմունալ վճարումներ կատարելու և ֆինանսական ու սոցիալական վիճակից ելնելով Կարինե Գուրգենի Ղափլանյանը դիմել է համայնքապետարան՝ սոցիալական աջացություն ստանալու խնդրանքով, որոշում եմ.
1.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանին՝ բյուջեի համապատասխան հոդվածից Կարինե Գուրգենի Ղափլանյանին տրամադրել սոցիալական աջակցություն՝ 30 000 (երեսուն հազար) դրամ գումարի չափով՝ կոմունալ վճարումների հատուցման նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Կարինե Գուրգենի Ղափլանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: