Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 4-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչները, Ջրվեժ համայնքի սոցիալական խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի եզրակացությունը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ փողոցի թիվ 64 տան բնակիչ Նվարդ Թևոնի Թևոնյանի ընտանիքի վերաբերյալ, այն է՝ Նվարդ Թևոնյանի ամուսինը և տղան մահացած են, ինքը բնակվում է միայնակ, ունի առողջական խնդիրներ, գտնվում է բժիշկների մշտակամ հսկողության տակ, ստացիոնար բուժման համար գումարը չի բավականացնում և իր սոցիալական վիճակից ելնելով Նվարդ Թևոնի Թևոնյանը դիմել է համայնքապետարան՝ ֆինանսական օգնություն ստանալու խնդրանքով, որոշում եմ.
1.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանին՝ բյուջեի համապատասխան հոդվածից Նվարդ Թևոնի Թևոնյանին ցույց տալ դրամական օգնություն՝ 30 000 (երեսուն հազար) դրամ գումարի չափով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Նվարդ Թևոնի Թևոնյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: