Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացիներ Գառնիկ Ժորայի Խաչատրյանի, Հասմիկ Գերասիմի Խաչատրայնի, Սիրանուշ Գառնիկի Խաչատրյանի, Սաթենիկ Գառնիկի Խաչատրյանի և Սերյոժա Գառնիկի Խաչատրյանի խնդրանքը, որոշում եմ.
1․Գառնիկ Ժորայի Խաչատրյանին, Հասմիկ Գերասիմի Խաչատրայնին, Սիրանուշ Գառնիկի Խաչատրյանին, Սաթենիկ Գառնիկի Խաչատրյանին և Սերյոժա Գառնիկի Խաչատրյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոց 2-րդ փակուղի թիվ 10 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորից բաժանված 1099,8 քառ.մետր մակերեսով թիվ 1 բաժանվող մասին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Ազատության փողոց, 2-րդ փակուղի, թիվ 10, թիվ 2 բաժանվող մասին՝ 49,4 քառ.մետր մակերեսով, տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Բարեկամության փողոց, թիվ 24/1:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Գառնիկ Ժորայի Խաչատրյանին, Հասմիկ Գերասիմի Խաչատրայնին, Սիրանուշ Գառնիկի Խաչատրյանին, Սաթենիկ Գառնիկի Խաչատրյանին և Սերյոժա Գառնիկի Խաչատրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: