Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Ժենյա Վահրամի Հովհաննիսյանի խնդրանքը, որոշում եմ.
1․Ժենյա Վահրամի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 35-րդ փողոցի թիվ 39 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորից բաժանված կառուցապատված 168,46 քառ․մետր մակերեսներով թիվ 1 բնակելի տնից առանձնացվող հատվածին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 35-րդ փողոց, թիվ 39/2, թիվ 2 կառուցապատված բնակելի տնից առանձնացվող հատվածին՝ 167,03 քառ.մետր մակերեսներով, տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 35-րդ փողոց, թիվ 39:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Ժենյա Վահրամի Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: