Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն և 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի սեպտեմբերի 30-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0020 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 4,5 քառ.մետր մակերեսով հողամասի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված հողամասին սահմանակից՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 14-րդ փողոցի թիվ 2/25, թիվ 8/6 և թիվ 8/7 հասցեների համապատասխանաբար՝ 20,6 քառ.մետր, 18,0 քառ.մետր և 18,3 քառ.մետր մակերեսներով, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Անդրանիկ Վալոդյայի Անտոնյանի (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 09062025-07-0212 վկայական, տրված՝ 2025 թվականի հունիսի 9-ին, թիվ 17072025-07-0091 վկայական, տրված՝ 2025 թվականի հուլիսի 17-ին և թիվ 16072025-07-0117 վկայական, տրված՝ 2025 թվականի հուլիսի 16-ին) խնդրանքն առ այն, որ իր հողամասերին սահմանակից համայնքային սեփականություն հանդիսացող 07-057-0003-0020 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաիսց 4,5 քառ.մետր մակերեսով հողամասը, որը գտնվում է իր սեփականության իրավունքով իրեն պատկանող հաղամասերի մեջտեղում և արգելք է հանդիսանում վերջիններիս միավորման համար, օտարվի իրեն, որպես այն փաստացի տիրապետողի և օգտագործողի, համայնքի ավագանին որոշում է. 1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0020 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 4,5 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:
3.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0020 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 4,5 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին՝ Անդրանիկ Վալոդյայի Անտոնյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 14-րդ փողոցի թիվ 2/25, թիվ 8/6 և թիվ 8/7 հասցեների համապատասխանաբար՝ 20,6 քառ.մետր, 18,0 քառ.մետր և 18,3 քառ.մետր մակերեսներով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին սահմանակից, վերջիններիս մեջտեղում գտնվող և Անդրանիկ Վալոդյայի Անտոնյանի կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0020 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 4,5 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով, որպես ընդլայնում, կադաստրային արժեքով, որը կազմում է 72 795 (յոթանասուներկու հազար յոթ հարյուր իննսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, օտարել Անդրանիկ Վալոդյայի Անտոնյանին: |