Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48 և 51-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Մարտին Ծերունի Պապանյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Քաղաքացի Մարտին Ծերունի Պապանյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 12–րդ փողոցի թիվ 29 հասցեից բաժանված S1=388,1 քառ.մետր մակերեսով գույքին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 12-րդ փողոց, թիվ 29, S2=221,7 քառ.մետր մակերեսով գույքին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 12–րդ փողոց, թիվ 29/1:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Մարտին Ծերունի Պապանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: