Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ և 4-րդ կետերի պահանջներով, որոշում եմ․
1․Թույլատրել ստորև նշված անհատ ձեռնարկատերերին և ՍՊԸ-ներին 2021 թվականին զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների արտադրատեսակների իրացմամբ, հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ՝
1)«Հասմիկ և եղբայներ» ՍՊԸ-ին, տնօրեն Սայաթ Գրիգորյան՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 19-րդ փողոցի թիվ 1/1 հասցեում,
2)Սերգեյ Հրաչի Ներսիսյանին՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ թաղամասի թիվ 6/12 հասցեում,
3)Արթուր Աղաբեկի Ղահրամանյանին՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի թիվ 3 հասցեում։
2.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին՝ հաստատված թույլտվությունները հայտատուներին տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո՝ 3-օրյա ժամկետում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ տնտեսվարող սուբյեկտներին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։