Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է.
1.Համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 7-ի «Հողամասը և շինությունը համայնքային սեփականություն ճանաչելու և ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին» N 157-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշման նախաբանում, 1-ին և 3-րդ կետերում «17,3 քառ.մետր» բառերը փոխարինել «14,8 քառ.մետր» բառերով,
2)որոշման 3-րդ կետում «279 856 (երկու հարյուր յոթանասունինը հազար ութ հարյուր հիսունվեց),» բառերը փոխարինել «239 414 (երկու հարյուր երեսունինը հազար չորս հարյուր տասնչորս),» բառերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։