Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Քաղաքացի Արման Իգորի Ավանեսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 26-րդ փողոցի թիվ 23 հասցեի տնամերձ հողամասում տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ նկուղային հարկով երկհարկանի բնակելի տան, օժանդակ շինության, լողավազանի կառուցման և պարսպապատման նախագծային փաստաթղթերի մշակման համար:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արման Իգորի Ավանեսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: