Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 115-րդ և 124-րդ կետերով, որոշում եմ.
1.Թույլատրել Արմեն Գառնիկի Մկրտչյանին՝ շարունակելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 1-ին այգեգործական զանգված 7-րդ հատված թիվ 3 հասցեի հողամասում 2020 թվականի մարտի 2-ի թիվ 11 շինարարության թույլտվությամբ տրված այգետնակի կառուցման և պարսպապատման շինարարական աշխատանքները՝ համաձայն հաստատված նախագծի և թույլտվության ժամկետը երկարացնել մինչև 2026 թվականի հոկտեմբերի 10-ը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Գառնիկի Մկրտչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: