Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 585-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 2019 թվականի N 585-Ա

ՆԱՐԻՆԵ ԱՄՈՅԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 4-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչները, Ջրվեժ համայնքի սոցիալական խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի եզրակացությունը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին  փողոցի 4-րդ փակուղու թիվ 4 տան բնակիչ Նարինե Ամոյի Մուրադյանի ընտանիքի վերաբերյալ, այն է՝ ընտանիքը ներկայումս բաղկացած է 7 անձից,Նարինե Ամոյի Մուրադյանը և ամուսինը՝ Հուսիկ Գոգոյի Ասոյանը՝ ծնված 1986 թվականին, չեն աշխատում, ինչպես նաև որպես եզդի ազգաբնակչության ներկայացուցիչներ չեն զբաղվում անասնապահությամբ, նրանց խնամքի տակ են 3 անչափահաս երեխաները՝ Նուբար, Գյոզալ և Կնյազ Հուսիկի Ասոյանները, ծնված՝ 2007, 2009, 2012 թվականներին, ընդ որում Գյոզալ Ասոյանը ունի տեսողության խնդիր և գտնվում է երկարատև բուժման մեջ, ընտանիքի եկամուտը չի բավականացնում ընտանիքի կարիքները հոգալու համար և ընտանիքի սոցիալական վիճակից ելնելով Նարինե Ամոյի Մուրադյանը դիմել է համայնքապետարան՝ ընտանիքին ֆինանսական օգնություն ստանալու խնդրանքով, որոշում եմ.

1. Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Անահիտ Մարգարյանին՝ բյուջեի համապատասխան հոդվածից Նարինե Ամոյի Մուրադյանի ընտանիքին ցույց տալ դրամական օգնություն՝ 30 000 (երեսուն հազար) դրամ գումարի չափով:

 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Նարինե Ամոյի Մուրադյանի ընտանիքին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 59

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner