Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 124-րդ կետով, որոշում եմ.
1.Թույլատրել Անահիտ Վազգենի Վերդոյանին՝ շարունակելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 186-րդ թաղամասի թիվ 23/1 հասցեի հողամասում 2023 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 200 շինարարության թույլտվությամբ տրված երկհարկանի բնակելի տան, լողավազանի կառուցման և պարսպապատման շինարարական աշխատանքները՝ համաձայն հաստատված նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության ժամկետը երկարացնել մինչև 2026 թվականի հոկտեմբերի 29-ը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Անահիտ Վազգենի Վերդոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: