Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Սարգիս Պավելի Բադալյանի (ծնված՝ 1965 թվականի նոյեմբերի 30-ին) լիազոր անձ Ալինա Տիգրանի Սահակյանը (ծնված՝ 1990 թվականի մայիսի 28-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել սեփականության իրավունքով Սարգիս Պավելի Բադալյանին պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող 2,61061 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 01032023-07-0032 վկայական, տրված 2023 թվականի մարտի 1-ին), որտեղ հիմնել է կորիզավոր այգի, ավելի բարձրարժեք հողատեսքի՝ այգու փոխադրելու մասին:
Տեղում կատարած ուսումնասիրությունից ելնելով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի պահանջով, որոշում եմ.
1.Սարգիս Պավելի Բադալյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող 2,61061 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ կորիզավոր այգու:
2.Համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Մկրտչյանին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված գյուղատնտեսական նշանակության վարելահողից ավելի բարձրարժեք հողատեսքի փոխադրելու նկատմամբ և պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։