Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Քաղաքացի Արմինե Յուրիկի Գևորգյանին տալ 30,0 քառ.մետր մակերեսով տնտեսական շինության կառուցման շինարարության թույլտվություն՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-338-078 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության հողամասում։
2.Պարտավորեցնել Արմինե Յուրիկի Գևորգյանին՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ, տեղեկացնել համայնքի ղեկավարին, համաձայն N 2-5 ձևի: