Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել «ԲԱՐՐԻ ԱՅԳԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ալինա Տիգրանի Սահակյանը (ծնված՝ 1990 թվականի մայիսի 28-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել սեփականության իրավունքով «ԲԱՐՐԻ ԱՅԳԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող 0,4125 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 13042023-07-0054 վկայական, տրված 2023 թվականի ապրիլի 13-ին), ավելի բարձրարժեք հողատեսքի՝ կորիզավոր այգու փոխադրելու մասին:
Տեղում կատարած ուսումնասիրությունից ելնելով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի պահանջով, որոշում եմ.
1.«ԲԱՐՐԻ ԱՅԳԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող 0,4125 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ կորիզավոր այգու:
2.Աշխատակազմի գլխավոր մասնագետ Հուսիկ Գրիգորյանին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման առաջին կետում նշված գյուղատնտեսական նշանակության վարելահողից ավելի բարձրարժեք հողատեսքի փոխադրելու նկատմամբ և պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։