Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմանբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 11-ի N 15-Ա որոշումը և հաշվի առնելով Սամվել Վոլոդյայի Մալխասյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Սամվել Վոլոդյայի Մալխասյանին սեփականության իրավունքով պատկանող մարզ Կոտայք համայնք Ջրվեժ գյուղ Ձորաղբյուր Ա զանգված 4-րդ թաղամաս թիվ 2 հասցեի՝ 07-042-0209-0009 կադաստրային համարի 560,0 քառ.մետր մակերեսով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 11092025-07-0248), հողակտորը վերահասցեավորել և վերահասցեավորված անշարժ գույքին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 209-րդ թաղամաս, թիվ 34:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Սամվել Վոլոդյայի Մալխասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: