Այսօր: Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 119
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



27 հոկտեմբերի 2025 թ.

ԴԱՎԻԹ ՔԱՐԱՄՅԱՆԻՆ ԵՎ ԺԱՆՆԱ ՈՒԼԻԽԱՆՅԱՆԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 04-Ի ԹԻՎ 288-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԵՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ և 115-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրացման N 14112024-07-0074 վկայականը, տրված 2024 թվականի նոյեմբերի 14-ին և հաշվի առնելով քաղաքացի  Դավիթ Քարամյանի խնդրանքը, որոշում եմ.

1.Համայնքի ղեկավարի 2023 թվականի ապրլիլի 04-ի «Շինարարության թույլտվություն տալու մասին» թիվ 288-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը․

1)որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ. 

«1.Դավիթ Քարամյանին և Ժաննա Ուլիխանյանին տալ երկհարկանի բնակելի տան կառուցման  շինարարության թույլտվություն՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի 9-րդ նրբանցք թիվ 6 հասցեի հողամասում։»:

2.Թույլատրել Դավիթ Քարամյանին և Ժաննա Ուլիխանյանին  շարունակելու ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի 9-րդ նրբանցք թիվ 6 հասցեի հողամասում 2023 թվականի ապրիլի 04-ի թիվ 065 շինարարության թույլտվությամբ տրված երկհարկանի բնակելի տան կառուցման  շինարարական աշխատանքները` համաձայն փոփոխված նախագծի:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Դավիթ Քարամյանին և Ժաննա Ուլիխանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ՋՐՎԵԺ, ՄԵԼՔՈՆՅԱՆ Փ., Շ թիվ 76, 2227
060 535553, 010 684929
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner