Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի առաջին մասի պահանջով և հաշվի առնելով Անդրանիկ Միքայելի Ղուլյանի իրավահաջորդներ Նվարդ Արշավիրի Մխիթարյանի, Միքայել, Ռուսլան և Սոնա Անդրանիկի Ղուլյանների խնդրանքը, որոշում եմ.
1.Կողմերի համաձայնությամբ լուծել համայնքի ղեկավար Ռոբերտ Վիգենի Պետրոսյանի և քաղաքացի Անդրանիկ Միքայելի Ղուլյանի միջև 2013 թվականի ապրիլի 30-ին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին փողոցի թիվ 1/51 հասցեում գտնվող գույքի նկատմամբ (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 05052014-07-0072, տրված 2014 թվականի մայիսի 5-ին):
2.Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին փողոցի թիվ 1/51 հասցեում գտնվող գույքի նկատմամբ վարձակալության պայմանագրի դադարեցման համար: