Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50 և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Աշոտիկ Ղարիբի Բուդաղյանի խնդրանքը, որոշում եմ.
1․Աշոտիկ Ղարիբի Բուդաղյանին իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Երիտասարդության փողոց թիվ 48 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորից բաժանված 372,9 քառ.մետր մակերեսով թիվ 1 առանձնացվող հատվածին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Երիտասարդության փողոց, թիվ 48/1, թիվ 2 առանձնացվող հատվածին՝ 872,5 քառ.մետր մակերեսով, տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Երիտասարդության փողոց, թիվ 48:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Աշոտիկ Ղարիբի Բուդաղյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: