Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Արմեն Հրանդի Ապիկյանի խնդրանքը, որոշում եմ.
1․Արմեն Հրանդի Ապիկյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի գլխավոր խճուղի թիվ 57 հասցեի բնակավայրերի հասարակական կառուցապատման հողակտորից բաժանված 1000,0 քառ.մետր մակերեսով թիվ 1 առանձնացվող հատվածին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Զովք, Գլխավոր խճուղի, թիվ 57/1, թիվ 2 առանձնացվող հատվածին՝ 990,0 քառ.մետր մակերեսով, տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Զովք, Գլխավոր խճուղի, թիվ 57:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Արմեն Հրանդի Ապիկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: