Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 ապրիլի 2024 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Անդրանիկ Դերենիկի Ադամյանի (ծնված՝ 1967 թվականի հունիսի 04-ին) կողմից Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին փողոցի թիվ 1/83 հասցեի (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 24022021-07-0005 վկայական, տրված 2021 թվականի փետրվարի 24-ին) 44,7 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից, ուղղակի վաճառքի ձևով իրեն օտարելու իր կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին փողոցի թիվ 1/84 հասցեի 59,3 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը և հողամասում իր կողմից ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված 34,3 քառ.մետր արտաքին մակերեսով ծածկն ու 1,5 քառ. մետր արտաքին մակերեսով պարիսպը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 08042024-07-0188 վկայական, տրված 2024 թվականի ապրիլի 08-ին և «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի մարտի 25-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը): 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 34.2 և 35-րդ կետերով և հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 13-ի թիվ 17-Ա որոշումը, որոշում եմ. 

1.Անդրանիկ Դերենիկի Ադամյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին փողոցի թիվ 1/83 հասցեի 44,7 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից, համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին փողոցի թիվ 1/84 հասցեի 59,3 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը և հողամասում իր կողմից ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված 34,3 քառ.մետր արտաքին մակերեսով ծածկն ու 1,5 քառ. մետր արտաքին մակերեսով պարիսպն ուղղակի վաճառքի ձևով օտարել այն փաստացի տիրապետող և օգտագործող, կառույցն իրականացրած Անդրանիկ Դերենիկի Ադամյանին՝ կադաստրային արժեքով:

2.Սահմանել, որ Անդրանիկ Դերենիկի Ադամյանինը սույն որոշման ընդունումից հետո, 10-օրյա ժամկետում պետք է վճարի  հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 623 469 (վեց հարյուր քսաներեք հազար չորս հարյուր վաթսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ, շինությունների՝ ծածկի և պարսծի վաճառքի արվեքը՝ 195 110 (մեկ հարյուր իննսունհինգ հազար մեկ հարյուր տաս) Հայաստանի Հանրապետության դրամ:

3.Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռք բերողների կողմից 10-օրյա ժամկետում վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։

3.Հանձնարարել աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանին՝ ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 2-րդ կետում նշված գումարների վճարումից հետո 10-օրյա ժամկետում գնորդի հետ կնքելու անշարժ գույքի օտարման պայմանագիր: 

4.Ընդունել ի գիտություն, որ գույքի օտարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման` անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:

5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Հուսիկ Գրիգորյանի վրա:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Անդրանիկ Դերենիկի Ադամյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Գրիգոր Սերոբյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner