Այսօր: Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



12 սեպտեմբերի 2025 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՅԳԵՏՆԱԿԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Աշոտ Լևոնի Բաբայանի (ծնված՝ 1971 թվականի մայիսի 9-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Աբովյանի շրջանի Ձորաղբյուր-3 այգետարածքի թիվ 3 տեղամասի թիվ 93 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր, վավերացված 2024 թվականի դեկտեմբերի 6-ին, «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի դեկտեմբերի 27-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024E8JZCX, մուտքագրված 2024 թվականի դեկտեմբերի 30-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Աշոտ Լևոնի Բաբայանին սեփականության իրավունքով պատկանող Աբովյանի շրջանի Ձորաղբյուր-3 այգետարածքի թիվ 3 տեղամասի թիվ 93 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 1982 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 այգետնակը՝ 200,0 քառ.մետր արտաքին մակերեսով:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 22.1-ին կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Աշոտ Լևոնի Բաբայանին սեփականության իրավունքով պատկանող Աբովյանի շրջանի Ձորաղբյուր-3 այգետարածքի թիվ 3 տեղամասի թիվ 93 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված այգետնակի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ այգետնակը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Աշոտ Լևոնի Բաբայանին սեփականության իրավունքով պատկանող Աբովյանի շրջանի Ձորաղբյուր-3 այգետարածքի թիվ 3 տեղամասի թիվ 93 հասցեի գույքը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 186-րդ թաղամաս, թիվ 28:  

2.Աշոտ Լևոնի Բաբայանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 186-րդ թաղամասի թիվ 28 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 1982 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 այգետնակը՝ 200,0 քառ.մետր արտաքին մակերեսով, համարել օրինական: 

3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Աշոտ Լևոնի Բաբայանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ՋՐՎԵԺ, ՄԵԼՔՈՆՅԱՆ Փ., Շ թիվ 76, 2227
060 535553, 010 684929
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner