Այսօր: Երկուշաբթի, 13 Հոկտեմբերի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 117-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 060 535553, 010 684929, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 հոկտեմբերի 2025 թվականի N 117-Ա

ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն և 2006 թվականի մայիսի  18-ի թիվ 912-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի սեպտեմբերի 30-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0064 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 18,6 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան ամրակայված 14,7 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձի՝ Արմեն Ստեփանի Գիժլարյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է.

1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0064 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 18,6 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան ամրակայված 14,7 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ:

2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված անշարժ գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:

3.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0064 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 18,6 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան ամրակայված 14,7 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրացում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Արմեն Ստեփանի Գիժլարյանի կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0064 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 18,6 քառ.մետր մակերեսով հողամասը և վրան ամրակայված 14,7 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակն ուղղակի վաճառքի ձևով, որպես տվյալ կառույցն իրականացրած անձ, գնման նախապատվության իրավունքով օտարել Արմեն Ստեփանի Գիժլարյանին, ընդ որում՝ հողամասի կադաստրային արժեքը կազմում է 300 885 (երեք հարյուր հազար ութ հարյուր ութսունհինգ), իսկ ավտոտնակի վաճառքի արժեքը՝ 47 129 (քառասունյոթ հազար մեկ հարյուր քսանինը) Հայաստանի Հանրապետության դրամ:


Կողմ -11

ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԵՐԻՑՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՄԱՐԿՈՍՅԱՆ ԳՈՌ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ

ՊԱՊԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԲԼԵՅԱՆ ՎԱՐՍԵՆԻԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՈՒՍԻԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱՍՊԱՐ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՏԱՔՍՅԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                       
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ՋՐՎԵԺ, ՄԵԼՔՈՆՅԱՆ Փ., Շ թիվ 76, 2227
060 535553, 010 684929
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner