Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50 և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Սիմոն Բարսեղի Խանգելդյանի խնդրանքը, որոշում եմ.
1․Սիմոն Բարսեղի Խանգելդյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոց թիվ 130 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորից բաժանված կառուցապատված 1109,43 քառ.մետր մակերեսով թիվ 1 բաժանվող հատվածին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Ազատության փողոց, թիվ 130, թիվ 2 բաժանվող հատվածին կառուցապատված՝ 368,22 քառ.մետր մակերեսով, տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Անկախության փողոց, թիվ 27:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Սիմոն Բարսեղի Խանգելդյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: