Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմանբ հաստատված կարգի 50 և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Հովհաննես Գուրգենի Հովհաննիսյանի և կնոջ՝ Անժելա Գևորգի Ավետիսյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Հովհաննես Գուրգենի Հովհաննիսյանին և Անժելա Գևորգի Ավետիսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող մարզ Կոտայք, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 49-րդ փողոց, թիվ 12 հասցեի՝ 1027,0 քառ.մետր մակերեսով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 17012020-07-0177) և Անժելա Գևորգի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող մարզ Կոտայք, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 49-րդ փողոց, թիվ 10 հասցեի՝ 1030,0 քառ.մետր մակերեսով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 24102023-07-0166) բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորները միավորել և միավորված անշարժ գույքին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 49-րդ փողոց, թիվ 10-12։
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Հովհաննես Գուրգենի Հովհաննիսյանին և Անժելա Գևորգի Ավետիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: