Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջով, համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել համայնքի ավագանու 2019 թվականի մայիսի 21-ի թիվ 4` հերթական նիստի օրակարգը` 
1)Համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 61-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: 
2)Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով Ջրվեժ համայնքի ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերը հաստատելու մասին: 
3)Համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 39-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: 
4)Համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 59-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: 
5)Համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 60-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: 
6)Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին: 
7)Կոտայքի մարզպետարանի կողմից Ջրվեժ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների նկատմամբ իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների քննարկման մասին: 
8)Քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող շինության սպասարկման տարածքը ուղղակի վաճառքով օտարելու մասին: 
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: 
   |