Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Ջրվեժի համայնքապետարանին տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 130-րդ թաղամասը սնող գազատարի շարունակության կառուցման նախագծային փաստաթղթերի մշակման համար:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա: