Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի պահանջով, որոշում եմ
1.Թույլատրել անհատ ձեռնարկատեր Գառնիկ Գրիգորի Գրիգորյանին՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Մելքոնյան փողոց թիվ 79/1 հասցեում 2025 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը տեղադրելու արտաքին գովազդ՝ 0,72 քառակուսի մետր մակերեսով:
2.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին՝ հաստատված թույլտվությունները հայտատուին տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո՝ 3-օրյա ժամկետում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ տնտեսվարող սուբյեկտին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։