Ջրվեժի համայնքապետարան է դիմել «Ֆիրմա Սյուզաննա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Անդրանիկ Արմենի Հակոբյանը՝ սեփականության իրավունքով «Ֆիրմա Սյուզաննա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 17-րդ փողոցի թիվ 6/1 հասցեի (կադաստրային ծածկագիր՝ 07-057-0357-0023) բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում առկա արտադրական նշանակության շինությունների նշանակությունը բնակելի շինությունների փոխադրելու համար (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 07052015-07-0058 վկայական, տրված 2015 թվականի մայիսի 07-ին):
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ հաստատված կարգի պահանջով և հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 11-ի թիվ 48-Ա ու Կադաստրի կոմիտեի «Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» 2024 թվականի փետրվարի 29-ի թիվ Կ-29022024-07-0181 որոշումները, որոշում եմ.
1.«Ֆիրմա Սյուզաննա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 17-րդ փողոցի թիվ 6/1 հասցեի (կադաստրային ծածկագիր՝ 07-057-0357-0023) բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում առկա արտադրական շինությունների գործառնական նշանակությունը, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների սահմանել որպես բնակելի նպատակային նշանակության շինությունների:
2.Պարտավորեցնել «Ֆիրմա Սյուզաննա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` որոշումից բխող իրավունքները գրանցել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ՝ Հուսիկ Գրիգորյանի վրա:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ «Ֆիրմա Սյուզաննա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: