Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմանբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Իսմաիլ Հակկի Շեկի լիազոր անձ Արման Ամրաստանի Մեյրոյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Իսմաիլ Հակկի Շեկին սեփականության իրավունքով պատկանող մարզ Կոտայք, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 43-րդ փողոց, թիվ 43 հասցեի՝ 1011,87 քառ.մետր մակերեսով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 17092025-07-0143) և մարզ Կոտայք, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 43-րդ փողոց, թիվ 45 հասցեի՝ 1003,0 քառ.մետր մակերեսով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 02102025-07-0266) բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորները միավորել և միավորված անշարժ գույքին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 43-րդ փողոց, թիվ 43-45։
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Իսմաիլ Հակկի Շեկին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: