Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 377-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունիսի 2019 թվականի N 377-Ա

ՀՈՂԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48 և 51-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 11-ի թիվ 14-Ն որոշումը, որոշում եմ.

1.Արտյոմ Բորիսի Կոպտելին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0340-0003 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության վարելահողը` 1109,0 քառ.մ մակերեսով, փոխադրել բնակավայրի խառը կառուցապատման հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի խառը համար (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 12062019-07-0036, տրված 2019 թվականի հունիսի 12-ին):

2. Արտյոմ Բորիսի Կոպտելին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0340-0003 կադաստրային համարի 1109,0 քառ.մ մակերեսով տնամերձ հողամասին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 2-րդ թաղամաս. թիվ 7/15:

3.Առաջարկել  Արտյոմ Բորիսի Կոպտելին, եռամսյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի 900105228176 հաշվին վճարելու հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը` 4 973 865 (չորս միլիոն ինը հարյուր յոթանասուներեք հազար ութ հարյուր վաթսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ:

4.Աշխատակազմի առաջատար մասնագետ Հուսիկ Գրիգորյանին`

1)իրականացնել հսկողություն սույն որոշման երրորդ կետի նկատմամբ,

2)սույն որոշման առաջին կետում նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:

5.Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել քաղաքաշինության պետական կոմիտե և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող պետական մարմին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 79

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner