Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է.
1.Համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 11-ի «Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու և ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին» N 26-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1)որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․
«2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով դիմելու կադաստրի կոմիտե՝ գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու, ինչպես նաև կադաստրային քարտեզում սեփականության սուբյեկտի սխալի ուղղում իրականացնելու նպատակով:»:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։