Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, տնօրեն՝ Հրանտ Թադևոսյան, տալ սանհանգույցի կառուցման շինարարության թույլտվություն՝ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Երևան-Գառնի մայրուղու թիվ 2 հասցեում։
2.Պարտավորեցնել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, տնօրեն՝ Հրանտ Թադևոսյան՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ, տեղեկացնել համայնքի ղեկավարին, համաձայն N 2-5 ձևի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, տնօրեն՝ Հրանտ Թադևոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: