Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50 և 62-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Սոս Ֆրունզիկի Գևորգյանի խնդրանքը, որոշում եմ.
1․Սոս Ֆրունզիկի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 1-ին փողոց թիվ 6 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորից բաժանված 1190,0 քառ.մետր մակերեսով թիվ 1 առանձնացվող հատվածին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Զովք, 1-ին փողոց, թիվ 6 և թիվ 2 առանձնացվող հատվածին՝ 600,0 քառ.մետր մակերեսով, տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Զովք, 1-ին փողոց, թիվ 6/1:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Սոս Ֆրունզիկի Գևորգյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: