Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Քաղաքացի Նորայր Խաչատուրի Ասլանյանին տալ 439,5 քառ.մետր ընդհանուր մակերեսով նկուղային հարկով երկհարկանի բնակելի տան, օժանդակ շինության և պարիսպի կառուցման շինարարության թույլտվություն՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 50-րդ փողոցի թիվ 31 հասցեի տնամերձ հողամասում։
2.Պարտավորեցնել Նորայր Խաչատուրի Ասլանյանին՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ, տեղեկացնել համայնքի ղեկավարին, համաձայն N 2-5 ձևի: