Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48 և 51-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Անահիտ Հարությունի Հայրապետյանի խնդրանքը, որոշում եմ.
1. Քաղաքացի Անահիտ Հարությունի Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 22–րդ փողոցի թիվ 18 հասցեից բաժանված S1=946,1 քառ.մետր մակերեսով գույքին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 22–րդ փողոց, թիվ 18, S2=52,6 քառ.մետր մակերեսով գույքին տրամադրել համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 22–րդ փողոց, թիվ 18/1:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Անահիտ Հարությունի Հայրապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: